Անոթ ծիսական (չարխափան)

Անոթ ծիսական (չարխափան)

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Անոթ ծիսական (չարխափան)- կլորավուն իրանն ունի ելուստավոր չորս ոտք և նույնատիպ ելուստներով, նրանց միջև տեղադրված գնդաձև չորս զանգ: Վզիկն՝ իրանի միացման տեղում ունի շրջանաձև զարդանախշ: Անոթն ունի գծանախշ ակոսավոր շուրթ: Վզիկին ամրացված է բրդյա կոպիտ թելից հյուսած շագանակագույն պարան: Զանգերի անցքերի մեջ մտցված են սպիտակ, բամբակյա փոքր կտորներ: Անոթը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դարի վերջ-18-րդ դարի սկիզբ Նյութը՝  պղինձ Չափս՝  11 x 10 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-395