Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Անոթ ծիսական (չարխափան)- անոթն ունի չորս ոտք, որոնց միջև տեղադրված են դեպի դուրս թեքված գնդաձև չորս զանգ: Ոտքերի ու զանգերի հիմքի մասում կան միանման ելուստներ: Վզիկի վրա՝ իրանի հետ միացման տեղում կան շրջանաձև զարդանախշեր: Անոթն ունի ակոսավոր եզրերով գծանախշ տափակ շուրթ: Անոթը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 17-րդ դարի վերջ-18-րդ դարի սկիզբՆյութը՝ պղինձՉափս՝ 13 x 9 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-390