Անոթ ծիսական (չարխափան)

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Անոթ ծիսական (չարխափան)- իրանն ունի գնդաձև ելուստներով չորս ոտք և չորս զանգ: Իրանի և շուրթի մակերեսը զարդարված է նույնատիպ փոքր շրջանակների մեջ ներառված կետիկավոր զարդանախշով: Ունի ակոսավոր հարթ շուրթ: Անոթի վզիկը՝ իրանի հետ միացման տեղում ունի երկու տարբեր չափերի շրջանաձև զարդանախշեր: Անոթը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դարի վերջ-18-րդ դարի սկիզբ Նյութը՝  պղինձ Չափս՝  14 x 9 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-398