Անոթների բեկորներ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ապակյա անոթների՝ սրվակների, ղամպարների, բաժակների և այլնի բեկորներ են՝ կանաչավուն, կապտավուն, մուգ կապույտ անգույն, դեղնավուն: Բաժակների հատակները գոգավոր են: Սրվակներն ունեն նեղ, ոչ շատ երկարավուն վզիկներ: Մեկ սրվակի վզիկն ավարտվում է երեքնուկաձև շրթով: Մի փոքր բեկորի վրա բլթակավոր զարդ է, իսկ շրթի տակ՝ փորագիր գծազարդ: Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. IX-XIII դդ. Նյութը՝  ապակի Տրամագիծ (սմ)՝  9,5.,4,5 Բարձրություն (սմ)՝  3,2 Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/258 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54