Անվերնագիր 1983

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Սեղանին բացված հաստափոր գրքի առջև նստած ծեր կին՝ ծերացած և թառամած դեմքով, ճաղատ գլխով, խոշոր աչքերով՝ թեք հայացքը հառած դիտողին: Պարանոցին խոշոր հուլունքներ, հագին պիջակ՝ ցամաքած ձեռքերը գրքի վրա: Նրա առջևում՝ գլխի մոտ, վերևից կախված դատարկ շրջանակ: Սեղանին՝ որդնած խնձոր, բաց ծրարից դուրս եկող անփետուր անգղ և այլ ատրիբուտներ: Աջից՝ այրվող մոմ, ձախից՝ արմունկի հարևանությամբ, ծեր և անճոռնի գլուխներ: Ծրարի անկյունում՝ նկ. Մկրտիչ Ասլանյան 1983.6.16, ՄԿՈ Ծիրացի: Հեղինակ՝  Մկրտիչ Ասլանյան (1949) Նյութը՝  թուղթ,կապույտ գրիչ Չափս՝  52x31 (61*44) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-494/4