«Աշնանը Երևանում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում Արարատ լեռան ֆոնի վրա պատկերված է Երևան քաղաքը: Առաջին պլանում աշնանային այգի է: Միջին գոտում աղոտ երևում է քաղաքը, որտեղ առանձնանում են Գեոյ մզկիթը և Սուրբ Սարգիս եկեղեցին: Ձախից ներքևում հայատառ գրություն՝ «Փ. Թերլեմեզյան, 35, Երևան»: Հեղինակ՝  Թերլեմեզյան Փանոս Պողոսի /1865 - 1941/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935 թ. Նյութը՝  Ստվարաթուղթ, յուղաներկ Չափս՝  60 x 80 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 684