Ապարանջան

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ապարանջանն ունի ստորին մասում լայն, դեպի վեր փոքր-ինչ նեղացող իրան, որն ավարտվում է կլոր, տափակ, հարթ մակերեսով փականով: Փականի երկու կողմերում, համաչափ հեռավորությամբ ելուստների վրա դրվագված են բուսական զարդանախշեր: Ապարանջանի կենտրոնում, փականի վրա, դաջված է 15 թվանշանը: Ապարանջանը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Քաշ (գր)՝  93,9 գ Լայնություն (սմ)՝  8 սմ Բարձրություն (սմ)՝  1,5 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-33