Ապարանջան

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Բնօրինակի անվանում՝  Ապարանջան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երեք մասից է՝ ներդիր ձողկների միջոցով իրար միացված : Ապարանջանը շրջանաձև է, միացման մասը նույնպես ունի ներդիր ձող, որը ապարանջանին է ամրացված երկար շղթայի օգնությամբ: Զարդանախշված է հատիկներով, խոշոր գնդիկներով և վերադիր մանր զարդատախտակներով: Ապարանջանը ոսկեջրած է, կենտրոնական տախտակի վրա կա կապույտ, նրանց կենտրոնում՝ մեկ կարմիր ապակիներ, որոնք հագցված են հատուկ ակնաբներում: Նյութը՝  արծաթ, ապակի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարին Հայտնաբերման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/24 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433