Ապարանջան

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ապարանջան- սպիտակ մետաղյա ձողիկներով ցանցկեն հյուսված, ճկվող ժապավենի մեկ կողմում ամրացված են երկու հոծ շրջանակներից բաղկացած կախիկներ, որոնցից վերինը ուռուցիկ է, իսկ ներքևինի վրա՝ շրջանաձև դասավորված գնդիկներով զարդանախշեր: Մեկ կողմում ամրացված է կիսակլոր, դարձյալ գնդիկներով զարդանախշված ճարմանդը, մյուս կողմը վերջանում է սրացող ծայրով: Ճարմանդը բացակայում է: Նյութը՝  մետաղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  21 x 8 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1845