Ապարանջան ‹‹Անի››

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում ունի էլիպսաձև զարդ, որի կենտրոնական մասը հարդարված է գնդիկների շարքով, որոնք կազմում են շեղանկյուն: Էլիպսաձև զարդի կենտրոնում ամրացված է չորս նռնաքար, չորսական նռնաքարեր կան նաև անկյուններում: Ձեռքին հագնող մասը ունի հատիկաշար եզրագծեր, զարդանախշված է հյուսածո տերևաձև զարդանախշերով և նռանաքարերով: Վարպետ՝  Գ. Ասատրյան Նյութը՝  արծաթ,նռնաքար Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Քաշ (գր)՝  77.7 Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4547/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-574