Ապլիկացիա սեխի սերմերից՝ նվեր Ա. Խաչատրյանին՝ Ռոզա Խտրեանից

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աշխատանքը արված է 20x23 սմ չափսի ստվարաթղթի վրա: Ապլիկացիայի ստորին հատվածում սեխի սերմերից արված գրություն կա. «Կեցցե Արամ Իլյիչը»: Ապլիկացիան տեղադրված է 22x25սմ չափսերով կաղնու փայտից շրջանակի մեջ: Շրջանակի հաստությունը՝ 1սմ: Միջնամասում անգլերեն լեզվով գրություն կա. «Rose»: Հակառակ կողմում նույնպես. «Rose Khtreian» «Տիկին Ռոզա Խտրեան, Լոնդոն»: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1977թ. Չափս՝  23 x 20սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոնդոն Նյութը՝  Ստվարաթուղթ, փայտ Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  527 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-265