Ապպեր Ժ. «Ձկնորսները»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ֆրանսիացի նկարիչ Ժորժ Ապպերի «Ձկնորսները» կտավը պատկերում է ծովափ, մռայլ օր: Աղոտ երևում է հորիզոնը: Ձկնորսները քաշում են ուռկանը: Առջևի պլանում լայնեզր գլխարկով տղամարդ է, ձեռքին ծխամորճ է: Քիչ հեռվում երևում է երկու կնոջ և մեկ տղամարդու կերպար, ավելի հեռվում՝ ևս երկու կնոջ կռացած կերպար: Հեռվում առագաստանավեր են: Ջրից դուրս են ցցված ժայռեր: Նկարը երկնագույնա-մոխրագույն երանգներով է: Ներքևի աջ անկյունում սև ներկով նկարչի ստորագրությունն է. «G.Appert»: Շրջանակը բագետ, կտավը քաշված է ենթաշրջանակի վրա: Պահպանումը՝ վատ, կտավը մեջտեղի մասում ծակված է: Ցուցադրվում է հյուրասենյակում: Նվեր Օլգա Թումանյանից: Ակտ N 134, 19/II-1968 թ.: Լայնություն (սմ)՝  կտավը` 38, շրջանակը` 55 Երկարություն (սմ)՝  կտավը` 50,5, շրջանակը` 68 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  կտավ, յուղաներկ, փայտ, բագետ Նկարիչ՝  Ապպեր Ժ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  540 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 533