Առակագիրք, ինքնագիր և թարգմանածո առակներ և երգեր ժողովրդական լեզվով գրված

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Առակագիրք, ինքնագիր եւ թարգմանածոյ առակներ եւ երգեր ժողովրդական լեզուով գրուած Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աւ. Բահաթրեանց. Առակագիրք, ինքնագիր եւ թարգմանածոյ առակներ եւ երգեր ժողովրդական լեզուով գրուած. Շուշի, 1886, скоропечатня книгопродавца М. Мугдусiакопова: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է սև-կանաչ մանր անձև նախշերով ողորկ թուղթ: Կռնակը շագանակագույն գործվածքից է: Սույն գրքին կազմակից են՝ I - Աշոտ: Պանտուխտի յիշատակարանից. - Շուշի, 1889; II - Բարերարութիւնն այսպէս պէտք է եւ Ջոն Տեններ. - Շուշի, 1886: 1-ին էջագրության տիտղոսաթերթի ներքևի մասում և էջ 17-ի ձախ լուսանցքում, 2-րդ էջագրության էջ 30-ի և 3-րդ էջագրության էջ 38-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմը և կռնակը խունացած են, կազմի եզրերը՝ մաշված: Հեղինակ՝  Բահաթրեանց Ավ. Էջ՝  161; 30; 38 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1886 Լայնություն (սմ)՝  11,2 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/714