Առակներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  FABLES DE LA FONTAINE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, բաղկացուցիչ՝ ստվարաթուղթ, կողը գործվածք, եզրով: Գորշավուն կազմին նախշազարդ անկյուններով շրջանակի մեջ սևով գրված են գրքի տվյալները և կենտրոնից ներքև թեմատիկ նկարազարդում է, ևս մեկը՝ հետևի շապիկի կենտրոնում: Մուգ վարդագույն կողին փակցված թղթիկի վրա սևով գրքի անվանումն է: Ճակատանկարի կենտրոնում հեղինակի կիսանդրին է, շուրջբոլորը՝ կենդանիներ, անտառ: Անվանաթերթին գրքի տվյալներն են և հրատարակչության խորհրդանշանը: Տեքստն ուղեկցվում է 105 թեմատիկ նկարազարդումներով: Հեղինակ՝  Լա Ֆոնտեն Էջ՝  400 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Նկարիչ՝  Կարլ Ժիրարդե Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926 Չափս՝  9,5x14,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5563