Առակք Մխիթարա Գոշի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Առակք Մխիթարայ Գոշի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  (Ընտիր մատենագիրք). Մխիթար Գոշ. Առակք Մխիթարայ Գոշի. - ի Վենետիկ, 1842, ի Սուրբ Ղազար: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են շագանակագույն կաշվով: Կազմերեսների եզրերին դրոշմված են մանր ոսկեգույն բուսանախշեր: Կռնակի վերևի մասում սոսնձված է սև կաշի, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն տարբեր նախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները կապույտ, բաց ու մուգ վարդագույն՝ մարմարե մակատեսքով, ստվար թղթից են: Տիտղոսաթերթի կենտրոնում և սրան հաջորդող ճակատանկարի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մաշված, առաջին էջերի եզրերը նույնպես մաշված են: Հեղինակ՝  Մխիթար Գոշ Էջ՝  188, 1 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1842 Լայնություն (սմ)՝  6,7 Երկարություն (սմ)՝  11,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/559-1