Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Կոթողներ
Տեսակ/ժանր՝
Հուշարձան
Բնօրինակի անվանում՝
Առաջադրանք և նախահաշիվ` Սպիտակի շրջան, Արջահովիտի սբ. Գևորգ եկեղեցի հուշարձանի վերանորոգման և տարածքի բարեկարգման նախնական աշխատանքների
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Առաջադրանք և նախահաշիվ` Սպիտակի շրջան, Արջահովիտի սբ. Գևորգ եկեղեցի հուշարձանի վերանորոգման և տարածքի բարեկարգման նախնական աշխատանքներ, հատոր 1, գիրք 1: Գիրք`սպիտակ, խունացած կազմով: Կազմի վրա գրված է «ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային ինստիտուտ, Սբ. Գևորգ եկեղեցի, Արջահովիտ, Վ26/89, -Առաջադրանք և նախահաշիվ հուշարձանի վերանորոգման և տարածքի բարեկարգման նախնական աշխատանքներ, հատոր 1, գիրք 1, Երևան 1989թ»: Բաղկացած է տիտղոսաթերթ 1 թերթ, առաջադրանք 5 թերթ, ակտ 1 թերթ, գծագիր 1 թերթ, ակտ 3 թերթ, տիտղոսաթերթ 1 թերթ, հավաք նախահաշիվ 10 թերթ, ընդամենը` 22 թերթ: Գծագիրը գծված է ուղղանկյունաձև գծագրական թղթի վրա: Գծագրի վրա գրված է « Սպիտակի շրջան գյուղ Արջհովիտ(Ղուրսալու) սբ. Գևորգ եկեղեցի 7-րդ դ.: Թղթի վրա տուշով գծված է եկեղեցու հարավային ճակատը և հատակագիծը: Գծագրի չափսերը` լայն.20,5սմ, երկ.29,5սմ:
Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևում` Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը, ամսաթիվ և ստորագրություն, տիտղոսաթերթի վրա առկա են Կ. Հակոբյանի, Ս. Բադալյանի, Գ. Սողոմոնյանի ստորագրությունները:
Հեղինակ՝ Ս. ՆալբանդյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1989թ.Նյութը՝ թուղթԼայնություն (սմ)՝ 20.5Երկարություն (սմ)՝ 29.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 271
Բաժնեհաշվառանիշ՝
ՆՆ 48/15