Առաջին կարգի մեդալ՝ շնորհված Ա.Խաչատրյանին 1946 թվականին Պետական մրցանակի հետ՝ Երկրորդ սիմֆոնիայի համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1946 թվականին Ա.Խաչատրյանը պարգևատրվել է ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի 1-ին կարգի մեդալով № 1464 Երկրորդ սիմֆոնիայի երաժշտության համար: Մեդալը կախված է հասարակ թիթեղից՝ պատված ռիպսե կարմիր ժապավենով:: Մեդալի դիմերեսին պատկերված է դափնու ճյուղ և «Մուրճ և մանգաղ»: Դարձերեսին գրված է. «ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր առաջին կարգ № 1464»: Նյութը՝  մետաղ, ռիպս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946 թ. Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  379 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 165