Ասեղնագործության նմուշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա ցանցկեն կաթնագույն ուղղանկյունաձև կտորից : Նեղ եզրերից մեկը սրածայր է, իսկ մյուսը՝ կտրտված. երկար եզրերի ծայրից կարճ ծոպեր են արված: Կտորի դաշտով երկարությամբ անցնում է կաթնագույն թելով ասեղնագործված շեղանկյունաձև պատկերների զարդագոտի: Զարդագոտու մեջ ասեղնագործված են գլուխներով իրար հպվող կարմիր և կապույտ թռչնաձև պատկերներ, որոնց մարմինների վրա արծաթաթելով խաչեր են ասեղնագործված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նյութը՝  բամբակ, մետաքս, արծաթաթել Լայնություն (սմ)՝  5 Երկարություն (սմ)՝  46 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/293 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085