Ասեղնագործություն

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ բամբակյա կլոր կտորի կենտրոնում կտրատովի տեխնիկայով արված է հավերժության խորհրդանիշը հիշեցնող շրջան, որին բոլորում են 5 պայտաձև զարդանախշեր՝ ամբողջանալով բացված թերթիկներով ծաղկի տեսքով: Շրջանակված է դարձյալ կտրատովի տեխնիկայով արված ալիքաձև երիզով: Գործել է նվիրատուի սկեսուրի սկեսուրը՝ Մարի Կարապետյանը 1920-ական թթ. Ռումինիայում, ուր բնակվել էր Արևմտյան Հայաստանից գաղթելուց հետո: Այն իր հետ Երևան է բերել հարսը՝ Մարի Սարգսյանը (նվիրատուի սկեսուրը): Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռումինիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Նյութը՝  Բամբակ Տրամագիծ (սմ)՝  17 սմ Նվիրատու՝  Հերմինե Սարգսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17349