Ասիական ափը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LA RIVE D'ASIE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, ցորնագույն: Շապիկի վերևում սև գլխատառերով հեղինակի անունն է, որի երկու կողմերում ծիրանագույն բուսանախշերով քառակուսիներ են: Վերնագիրը գրված է ավելի թավ սև գլխատառերով: Կենտրոնից մինչև ներքև բուսական ու կենդանական զարդանախշերով ծիրանագույն ուղղանկյուն է, որի մեջ փոքր սպիտակ ուղղանկյուն հատվածում սևով գրված են հրատարակչության տվյալները: Հետևի շապիկի կենտրոնում միջին չափի ծիրանագույն զարդանախշ է: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ գրաֆիկական նկարազարդումներով: Հեղինակ՝  Անե Կլոդ Էջ՝  156 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1928թ. Չափս՝  14,7x20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5338