Ասորեստանի արքա Ասսարհադդոնը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ասորեստանի արքայ Ասսարհադդօնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կոմս Լ. Ն. Տոլստոյ. I. Ասորեստանի արքայ Ասսարհադդօնը; II. Երեք հարց. Թարգմանեց Գրիգոր Շահբուդաղեան. Հրատարակութիւն Գ. Բաբուրեանցի. - Թիֆլիս, 1905, ելեքտրաշարժ տպարան «Հերմէս» ընկ., Մադաթեան փող. N5: Շապիկը բաց վարդագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի աջ մասում կա «Համլիկ Թումանեան» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը, ներքևի աջ մասում նույնպես կա «Համլիկ Թումանեան» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերևի և ներքևի աջ մասերում՝ «Համլիկ Թումանեան» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Էջ 3-ի վերևի և էջ 16-ի ներքևի լուսանցքներում ևս կա «Համլիկ Թումանեան» մանուշալկագույն թանաքով դրոշմակնիքը: Շապիկը խունացած և մաշված է: Հեղինակ՝  Տոլստոյ Լ. Ն. Թարգմանիչ՝  Շահբուդաղյան Գր. Էջ՝  16 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/690