Աստղիկ Ղոնդախչյան

Աստղիկ Ղոնդախչյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Աստղիկ Ղոնդախչյան Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում Մ.Քէօսէեանը Ա.Ղոնդախչյանի կողքին է, նստած, միմյանց ձեռքեր բռնած: Ա.Ղոնդախչյանի բնակարանում են: Ղոնդախչյանը գծավոր հագուստով է, օպտիկական ակնոցով: Ունի ալեխառն, կարճ մազեր: Լուսանկարի հակառակ կողմին՝ սեւ գույնի թանաքով գրած է. «Աստղիկ Ղոնդախչյան-Բաբլանյան 22/12/1898 Կարս - 22/5/1992 - Նյու-Յորք.Մանուէլ Քէօսէան»: Աստղիկ Ղոնդախչյանը ծնվ. է 1898թ. դեկտեմբերի 22-ին Կարսում: Ամուսնացվել է Բաբլանյան ազգանունով ինժեների հետ, մեկնել են Բուլղարիա, այնուհետեւ՝ Եգիպտոս, ուր աշխատել է դաշնամուրի մանկավարժ, հետո մեկնել է Նյու-Յորք, որտեղ 1992թ. մայիսի 5-ին կնքել է իր մահկանացուն: Ունի մեկ աղջիկ՝ Լյուսի անունով եւ երկու տղա թոռնիկներ: Աղջիկը եւս վախճանվել է: Մանուէլ Քէօսէանը մանկավարժ է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 348 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7066