Աստղիկ Ղոնդախչյան- Բաբլանյանի հարազատների եւ ընտանիքի անդամների

Աստղիկ Ղոնդախչյան- Բաբլանյանի հարազատների եւ ընտանիքի անդամների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ցանկում տեղադրված տվյալները Աստղիկը հայտնել է նվիրատուին 1988-ին, Նյու-Յորքում: Աստղիկն ունեցել է 3 եղբայր եւ 3 քույր /7երեխա են ունեցել ծնողները/: Մեր ժամանակի հայտնի երգահաններից Գեղունի Չթչյանն Աստղիկի Մանուկ հորեղբոր Թամարա աղջկա դուստրն է/հորեղբոր թոռը/:Աստղիկն ունեցել է Լյուսի անունով աղջիկ: Աստղիկը մահացել է 94 տարեկանում` 1992-ի մայիսի 22-ին, իսկ աղջիկը` Լյուսին,1933-ի օգոստոսին: Եղբայրները Համազասպ, Լեւոն, Վարդ, քույրերը` Սաթենիկ, Գոհար, Անահիտ: Աստղիկի Սաթենիկ քույրն ամուսնացել էր Ռուբեն Տեր- Միանասյանի եղբոր` Երվանդ Տեր- Մինասյանի հետ, ապրել են Բեռլինում, հետո` Համբուրգում: Հարազատներն ապրել եւ մահացել են Թիֆլիսում, Ցյուրիխում, Բաղդադում, Նյու-Յորքում: 2էջերի դարձերեսին` ներքեւի ձախ անկյունում, ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Աստղիկ Ղոնդախչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7457