Աստղիկ Ղոնդախչյան - փոստ-քարտ

Աստղիկ Ղոնդախչյան - փոստ-քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աստղիկը սպիտակ սպիտակ, թափանցիկ վերնազգեստով է, հայացքը՝ ներքեւ խոնարհած, ժպտում է եւ նկատելի է սպիտակ ատամնաշարը: Մազերը սեւին տվող, ետ սանրած, ականջին ամրացրած փոքր, կլոր ականջօղ կա: Ունի հաճելի դիմագծեր: Ձախ անկյունում՝ ներքեւում, դաջած է լուսանկարչատան անվանումը՝ «Metrօ Studio Cairo»: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է, տպագիր «Post card, CARTE POSTALE K», «KODAK»: Լուսանկարին զիգզագաձեւ է: Դիմերեսին՝ ձախ անկյունում, մանուշակագույն թանաքով գրած է՝ «Աստղիկ»: Աստղիկ Ղանդախչյանը ծնվել է 1898թ. Կարսում, մահացել է 1992թ. Նյու-Յորքում /ԱՄՆ/: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 483 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7530