Աստվածաշունչ: Մատյան Հին և Նոր կտակարանաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Աստուածաշունչ: Մատյան Հին և Նոր կտակարանաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աստուածաշունչ: Մատյան Հին և Նոր կտակարանաց. Թարգմանեալ եբրայական եւ յունական բնագրից. Երկու մասը մի կազմում. Տպագրեալ արդեամբք եւ ծախիւք Բրիտանական եւ Արտաքին ընկերութեան Աստուածաշունչ գրոց. - Կոստանդնուպօլիս, 1882-1883, ի տպարանի Ա. Յակոբ Պօյաճեան: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են շագանակագույն գործվածքով: Կազմերեսներին դրոշմված են սև բուսանախշեր: Կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները մոխրականաչավուն ամուր ողորկ թղթից են: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին ֆորզացի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բնագիրը տպագրված է երկու սյունակներով: Կազմերեսները և կռնակը խունացած են, անկյունները՝ մաշված: Էջ՝  /1/, 1007; 302 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1882-1883 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  18,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/192