Ավ. Իսահակյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը և փոքրիկ Ավիկը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են բանաստեղծի Ղուկասյան փողոցում գտնվող տանը, դռան վերևից կապած ճոճանակի մեջ նստած է փոքրիկ Ավիկը: Աջ կողմում կանգնած է Ավ.Իսահակյանը, աջ ձեռքով ճոճանակի թոկը բռնած, ձախը՝ վար թողած: Երևում է հասակով մեկ, կիսադեմ, հագին մուգ կտորից կոստյում է, մազերը՝ սև, զրուցում է Ավիկի հետ, որի հայացքն էլ ուղղված է իրեն: Ձախ կողմում Սիլվա Կապուտիկյանն է, երկու ձեռքերով բռնել է երկու կողմի թոկերից: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  15,5 Երկարություն (սմ)՝  22,7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7288