Ավ. Իսահակյանը Դ.Դեմիրճյանի դագաղի մոտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ. Իսահակյանը և տիկ. Սոֆիկը Դ. Դեմիրճյանի դագաղի մոտ /Հայֆիլարմոնիայի համերգային փոքր դահլիճ/: Դագաղը ծածկված է ծաղիկներով, մեծ ծաղկեպսակներով: Երևում է կրծքին դրված փոքրիկ բարձիկը՝ վրան ստացած կրծքանշաններ: Կան պատվո պահակներ: Ժողովուրդը հրաժեշտ է տալիս գրողին: Իսահակյանը նստած է աթոռին, կիսադեմ, երևում է մինչև կուրծքը, գլխաբաց է, հագին ձմեռային վերարկու, կողքին՝ տիկ. Սոֆիկն է:: Հեղինակ՝  Գ. Սանամյան Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,3 Երկարություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6924