Ավ. Իսահակյանը իր այգում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Իսահակյանը լուսանկարված է Պլեխանովի փողոցի իր առանձնատան այգում, ծղոտե բազկաթոռին նստած, երկու թևերը՝ աջ և ձախ՝ բազրիքներին, երևում է մինչև ծնկները, 3/4 թեքությամբ, աջ ձեռքի մատների արանքում՝ բարակ գիրք: Հագին՝ սև կոստյում է, պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշան, բաց գույն վերնաշապիկ, մուգ փողկապ: Մազերը նոսր են, հետ սանրած. հայացքը՝ մտախոհ: Թիկունքին՝ այգու ծառերն են՝ արևով ողողված: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,1 Երկարություն (սմ)՝  21,6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7287