Ավ. Իսահակյանը իր անունը կրող դպրոցում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ. Իսահակյանի այցելությունը իր անունը կրող դպրոց, կապված է եղել իր ծննդյան 80 - ամյակի հոբելյանի հետ: Լուսանկարում նա նստած է դպրոցի բեմում դրված նախագահության մահուդածածկ սեղանի աջ կողմի առաջամասում դրված կաշեպատ բազկաթոռի մեջ, կիսադեմով, վերարկուն ուսին գցած, արմունկները բազկաթոռի բազրիքներին, ձեռքերն իրար ագուցած: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  8,7 Երկարություն (սմ)՝  5,9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 537 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ512