Ավ. Իսահակյանը իր աշխատասենյակում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Իսահակյանը լուսանկարված է Պլեխանովի փողոցի առանձնատաաշխատասենյակում, գրասեղանի առաջ նստած գրելիս. աջ թևը սեղանի վրա է, մատների արանքում՝ ինքնահոս գրիչը, ձախ ձեռքի մատներով պահում է թուղթը: Երևում է մինչև կուրծքը, 3/4 թեքությամբ: Մազերը նոսր են, հետ սանրած: Հագին մուգ կոստյում է, պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշան և մի այլ շքանշանի ժապավեն,բաց գույնի, գծավոր կտորից վերնաշապիկ, մուգ փողկապ: Սեղանին թանաքի սպասք է, արձանիկներ, տուփեր, գրքեր: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  24,5 Երկարություն (սմ)՝  18,4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1953թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7279