Ավ. Իսահակյանը, Կամսար Գրիգորյանը և Հրաչյա Գրիգորյանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են Գեղարդի վանքի մուտքի առջև, իրար կողք կանգնած, երևում են մինչև ծնկներից քիչ վեր: Իսահակյանը՝ դիմացից, մյուս երկուսը՝ 3/4 թեքությամբ: Իսահակյանը կանգնած է աջ ձեռքը վար թողած, ձախը՝ հետևը: Հագին մուգ կոստյում է, Ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ, մուգ փողկապ, գլխին՝ լայնեզր գլխարկ: Պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշան: Մյուս երկուսը կանգնած են ձեռքերը հետևը պահած: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  24,5 Երկարություն (սմ)՝  18,3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գեղարդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7304