Ավ. Իսահակյանը Կիսլովոդսկում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում՝ Ավ. Իսահակյանը, պրոֆ. Մեդնիկյանը, ադրբջ. բանաստեղծ Սամեդ- Վուրղունը, նրա կինը և մի անծանոթուհի: Լուսանկարվել են Կիսլովոդսկի զբոսայգիներից մեկում, փայտե երկար նստարանին նստած: Իսահակյանը երևում է մինչև ծնկները, փոքր -ինչ թեքված աջ կողմի վրա, գլուխը՝ դիմացից, ձեռքը՝ ոտքերի արանքում պահած ձեռնափայտի գլխին: Հագին բաց գույնի պիջակ է, լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշանը: Հեղինակ՝  Վարազդատ Հարությունյան Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,2 Երկարություն (սմ)՝  12,4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիսլովոդսկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6964