Ավ. Իսահակյանը հյուրերն են գիտության և արվեստի հայ գործիչները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ. Իսահակյանը հյուրերն են գիտության և արվեստի հայ գործիչները. Տաթևիկ Սազանդարյամը, Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Զարդարյանը, Վաղարշ Վաղարշյանը, Վիկտոր Համբարձումյանը, Ալեքսանդր Հարությունյանը: Լուսանկարված են Իսահակյանի առանձնատան պատշգամբում, փոքրիկ սեղանիկի շուրջը հավաքված, նստած և կանգնած: Իսահակյանը նստած է կենտրոնում, երևում է մինչև գոտկատեղը: Հագին սև կոստյում է, բաց գույնի վերնաշապիկ, սև փողկապ: Մազերը նոսր են, հետ սանրած: Հեղինակ՝  Ասլանյան Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  8,7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 553 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ528