Ավ. Իսահակյանը, տիկին Սոֆիկը, Սարգիս Խաչատրյանը,...
Ավ. Իսահակյանը, տիկին Սոֆիկը, Սարգիս Խաչատրյանը, կինը՝ Վավան և Հայկ Ղազարյանը Վենետիկում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Խումբը լուսանկարված է Վենետիկի սրբ. Մարկոսի հրապարակում, շատ գեղեցիկ դրվագներով սյան առաջ կանգնած՝ հասակով մեկ, շրջապատված աղավնիներով: Ձախից առաջինը Իսահակյանն է, գրեթե՝ կիսադեմ, աջ ձեռքը ափ արած, առաջ պարզած, ձախը՝ կրծքի մոտ: Հագին մուգ կոստյում, բաց գույն վերնաշապիկ, մուգ փողկապ, գլխին՝ լայնեզր գլխարկ: Նրա կողքին Վավա Խաչատրյանն է՝ սպիտակ հագուստով, ապա տիկ. Սոֆիկը՝ սև հագած, թասականման շքեղ գլխարկը գլխին:
Հեղինակ՝ Հայտնի չէՆյութը՝ Լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 18,3Երկարություն (սմ)՝ 24,5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎենետիկՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1925թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 7268