Ավ. Իսահակյանը, տիկին Սոֆիկը և փոքրիկ Վիգենը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են՝ տիկին Սոֆիկը աթոռին նստած, ոտը ոտին գցած, աջ ձեռքով բռնել է կողքին կանգնած Վիգենի աջ թևը, ձախով գրկել է Վիգենի թիկունքը: Իսահակյանը կանգնած է նրա հետևում, երկու ձեռքերը աթոռի թիկնակին, 3/4 թեքությամբ, երևում է մինչև գոտկատեղը: Հագին մուգ բաճկոն է, ճերմակ վերնաշապիկ, փողկապ: Մազերը, բեղն ու մորուքը՝ սև, առատ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  18,3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ժնև Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7191