Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Աշխատանքը պատկանում է Փ.Թերլեմեզյանի ստեղծած տիպական դիմանկարների շարքին, որտեղ բնորդի արտաքին նկարագրի դոկումենտալ ներկայացումը համադրվում է իսահակյանական ոգու ճշգրիտ փոխանցմանը:Իսահակյանը պատկերված է 3/4 դիրքով, դիմանկարչական մանրամասներով և հագուստի հպանցիկ մոդելավորմամբ /փողկապի դիրքը և այլն/: Հեղինակը պատկերել է բանաստեղծին բնորոշ սուր, հատու հայացքը, արծվաքիթը և շուրթերի «զուսպ լռությունը»՝ շրջանակված ռոմանտիկ սանրվածքով: Կավճամատիտի սուղ արտահայտչամիջոցներով նկարչին հաջողվել է «գունավորել» բնորդի հայեցողական կերպարի բոլոր թրթիռները:
Նկարը ապակեպատ է, փայտե շրջանակի վրա բրոնզով պատված գիպսե զարդաքանդակներ են: Ունի գեղարվեստական նշանակություն:
Հեղինակ՝ Փանոս Թերլեմեզյան /1865-1941/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1928Նյութը՝ ստվարաթուղթ, պաստել /փայտ, ապակի, գիպս/Չափս՝ 45x30Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 926