«Ավան, Մ. Աստվածածին»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Ավանի Մ. Աստվածածին եկեղեցին, այն մատուռանման փոքրիկ եկեղեցի է, քարաշեն է, երկթեք ծածկով, ունի զանգակատուն, որի գմբեթը հենված է քանդակազարդ վեց սյուներին, մուտքը պսակված է կամարաձև շրջանակով: Աջ կողմում կան կանգուն խաչքարեր: Նկարի վերին աջ անկյունում զանգակատան խաչի մեծացված գծանկարն է: Ներքևի ձախ անկյունում՝ ՙՙԱվան, Մ. Աստվածածին: Ներքևի աջ անկյունում ՝ ՙՙԼ. Հակոբյան, 88 թ.՚՚: Հեղինակ՝  Հակոբյան Լևոն Ցոլակի նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  31 x 44 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11925