«Ավանգարդ»-110 /10334/ «Թարմ հայացքի տեսադաշտում» էջ` 3-րդ

«Ավանգարդ»-110 /10334/ «Թարմ հայացքի տեսադաշտում» էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը երիտասարդ ռեժիսոր Լեւոն Մկրտչյանի գործունեությանն է վերաբերում , որի ստեղծած ֆիլմերը հաստատում են, որ գործ ունենք պրպտող, առարկայի ու երեւույթի խորքը տեսնող մի իսկական արվեստագետի հետ: Նրան հնարավորություն է ընձեռնվել նաեւ Չարենցի ծննդյան 90-ամյակի օրերին նկարահանել ֆիլմ: Նա կանգ է առել մեծ բանաստեղծի կյանքի վերջին օրերի ողբերգական դեպքերի վրա, որով ավելի կենդանի, ավելի շոշափելի է դարձել բանաստեղծի վերջին պահերի օրհասական գոյությունը: Ֆիլմը սկսվում է «Իմ մահվան օրը կիջնի լռություն» հնչյուններով, այնուհետեւ միկրոֆոնը տրամադրել է այն հատուկենտ մարդկանց, ովքեր վերջին անգամ շփվել են Չարենցի հետ, կինոխցիկը նկարել է այն առարկաները, որոնց հետ վերջին առնչությունն է ունեցել բանաստեղծը, այն բանտախուցը, որից նա կենդանի դուրս չեկավ: Ֆիլմում հնչում է նաեւ «Մահվան տեսիլ»-ը «Թող ոչ մի զոհ չհահանջվի ինձնից բացի...». «Երկնուղեշ փայտերի պատկերը» ավելի տեսանելի է դառնում ռեժիսորական հնարքի շնորհիվ` դրանք անդամահատված ծառեր են... որ ուրվագծում են մռայլ երկնքի պատկերի վրա....» ավարտում է ֆիլմի մասին իր խոսքը Ալիս Հոհաննիսյանը: Հեղինակ՝  Ալիս Հովհաննիսյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4333 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6586