Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հաղորդագրությունում Ե. Չարենցի խոսքն է. «Մեր հնամյա մշակույթի գանձերը միշտ կենդանի պահելու համար անհրաժեշտ է ունենալ թանգարաններ, սրբատեղի- պահոցներ, որ մարդ մտնի ինչպես հիրավի, մտնում է սրբատեղի»:Այս խոսքերում արտահայտված ցանկությունն իրականացած կարելի է տեսնել հենց իր անունը կրող տուն-թանգարանում:
Թանգարանի աշխատողները խնամքով պահպանում եւ հարստացնում են չարենցյան մասունքները: Պարբերաբար
կազմակերպվում են շրջիկ ցուցահանդեսներ, գրական երեկոներ, հանդիպումներ Չարենցի մտերիմների եւ հարազատների հետ: Թանգարանի ցուցանմուշներին ավելացել են բանաստեղծի օգտագործած գրիչը եվ ճարտարապետ Միք.
Մազմանյանի դստեր` Նազիկի հուշալբոմը` Չարենցի երեք բանաստեղծություն-ձոներով, ինչպես նաեւ Ավ. Իսահակյանի, Ե. Քոչարի եւ Ռոմանոս Մելիքյանի
ձեռագիր հիշատակներ:
Տուն-թանգարանի կոլեկտիվի աշխատանքի լավագույն
գնահատականը հուշերի գրքում
գրառումներն են: Այստեղ կարելի է կարդալ նաեւ Վ. Սարոյանի խոսքը. այցելությունից հետո ընծայականով նվիրել է իր գիրքը թանգարանին:
Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2145
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6336