«Ավանգարդ» 115 /9870/., «Հայ գրականությունը համագումարում» 3-րդ.

«Ավանգարդ» 115 /9870/., «Հայ գրականությունը համագումարում» 3-րդ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մ. Մելիքյանը հոդվածը գրել է ՍՍՀՄ գրողների միության ստեղծման 50-ամյակի առթիվ: 1934թ. օգոստոսի 17-ին Մոսկվայում բացվել է ՍՍՀՄ գրողների միության առաջին հիմնադիր համագումարը, որը տեւել է 17 օր: Համագումարի 26 նիստերում կարդացվել են զեկուցուցումներ ուկրաինական, բելոռուսական, հայկական եւ այլ ազգերի գրականությունների մասին: Ելույթ ունեցող գրողների թվում էին Ակ. Բակունցը, Ալ. Շիրվանզադեն, Դ. Դեմիրճյանը, Ե. Չարենցը, Զապել Եսայանը եւ ուրիշներ: Ե. Չարենցը ճառով հանդես է եկել համագումարի 21-րդ նիստում: Ըստ նրա, համագումարի ամենանշանակալից երեվույթը ազգային գրականություննրեին նվիրված զեկուցումներն էին, որոնք տվեցն մինչ այդ անծանոթ եվ բազմաբնույթ մի հիասքանչ աշխարհի պատկերը: Ե. Չարենցը առաջ է քաշել նաեւ անցյալի արժեքներից խելացիորեն օգտվելու հարցը, հրամայական, համարել թարգմանչաց գործի գիտական կազմակերպումը, ասելով, որ մեծ պոետները պիտի թարգմանեն մեծ պոետներին: Գրախոսությունը պիտի ծառայեցնեն բարձր իդեալների, գտնեն արվեստի այն ոսկյա լուծումը, որով գրական երկը կունենա նաեւ ապագայի ուժ: Ազգային ձեւի, ժանրային հարստության, սինթետիկ արվեստի բարությունների հստակ վերլուծությունն է առկա Ե. Չարենցի համագումարյան ելույթում,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3669 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6347