«Ավանգարդ»-21 /9485/., «Գրականության խոր հերկերում»-էջ`3-րդ

«Ավանգարդ»-21 /9485/., «Գրականության խոր հերկերում»-էջ`3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բանասիրական գիտությունների թեկնածու, Մելիքսեթ Մելքոնյանը անդրադարձել է գիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, հանր. պետմրցանակի դափնեկիր, «Պատվո նշան» եւ «ժողովուրդների բարեկամություն» շքանշանների ասպետ Սուրեն Աղաբաբյանին «Հայ գրականագիտության ու քննադատության ուսուցչապետերից մեկին, որի վարած գրական հերկերում կա համեղ եւ բուրավետ հոգեւոր հաց: Հոդվածագիրը շնորհավորում է Ս. Աղաբաբյանի ծննդյան 60-ամյակը եւ կառավարական բարձր պարգեվի առթիվ: Հոդվածում առանձնացրել է Ակ. Բակունցին եւ Ե. Չարենցին նվիրված մենագրությունները: «Եղիշե Չարենց» երկահատոր ուսումնասիրությունը առավելագույնս է բացահայտել անվանի գիտնականի ներքին ուժն ու ոգին, հարստությունը, չարենցագիտությունն այդ աշխատությամբ ելավ մի նոր մակարդակի եւ ստացավ լուրջ համալրում,. գրում է հոդվածագիրը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Մելիքսեթ Մելքոնյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982, 17 փետրվարի Չափս՝  60 x 42 սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3043 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6341