«Ավանգարդ»-65., 10454., «Ի խույզ կորուսյալ ժամանակի» Անհատը եւ ժամանակը., էջ 5

«Ավանգարդ»-65., 10454., «Ի խույզ կորուսյալ ժամանակի» Անհատը եւ ժամանակը., էջ 5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը նշում է , որ վերջապես կարելի է նայել ճշմարտության աչքերին եւ առանց վախենալու աչքի առաջ ունենալու ստալինյան եւ բրեժնեւյան իշխանության մղձավանջային տարիները, ասել, որ այո, թագավորները մերկ էին... Իրենց կյանքի գնով այդ ճշմարտությունն ասել են նաեւ նրանց ժամանակակիցները` Չարենցը, Սեւակը...., որոնք հանուն այդ ճշմարտության ողբերգաբար ավարտեցին իրենց կյանքի ուղին: Չարենցին սափրող Ջանիբեկ Գալստյան, Չարենցի կյանքի վերջին օրերի ականատես. «Հյուծված էր, կմախքի էր նման, հազիվ կարողանում էր խոսել: Ասում էր. «Ջանիբեկ, բա մեր հալը ոնց կլինի»: Վաչե Սարգսյանը Ստալինին դիմում է գրել, պատռել են... Ցավերի ժամանակ գոռում էր.«Օգնեցեք, մեռնում եմ»: Չարենցին զբոսանքի էին տանում միայնակ, այն էլ գիշերը: Գրկում էր բանտի ճաղերը եւ դուրս նայում: Հեղինակ՝  Դ. Գասպարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4431 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6696