«Ավանգարդ» 80 /9544/., «Չարենցին արժանի այրումով»էջ` 4-րդ.

«Ավանգարդ» 80 /9544/., «Չարենցին արժանի այրումով»էջ` 4-րդ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրախոսության բնաբանն սկսվում է Չարենցի «Զգում եմ, որ անհուն ու խոր` ինչպես մի հանք անսպառ, ...» քառատողով. այն Հրանտ Թամրազյանի «Եղիշե Չարենց» մենագրությանն է վերաբերում: Մենագրությունը գրականագետի երկար տարիների աշխատանքի արդյունքն է : Գիրքը կառուցված է «Երիտասարդ Չարենցը» եւ «Վերածնության մեղեդիներ» մեծ բաժիններից: Գրականագետը համակողմանի վերլուծության է ենթարկում Չարենցի առաջին գլուխգործոցները, հանդես է բերում նախանձելի բարեխղճություն եւ շրջատեսություն չարենցագիտության մեջ. այդ առթիվ հայտնված այս կամ այն տեսակետի նկատմամբ: Չարենցի մեղանչումներն ակնհայտ են, բայց դրանց հետ մենք տեսնում ենք ներքին վիթխարի կսկիծը, անսահման ցավը մեր անվերադարձ կորուստների, տանուլ տված սրբությունների, կորսված եզերքի եւ սրատված սերունդների համար», գրել է Հ. Թամրազյանը: «Հանճրեղ գրողի ստեղծագործությունը ամեն մի նոր սերնդի համար կպահպանի ուրույն հմայք եւ թաքուն հարստություն»»: Մենագրությունը գրված է Եղիշե Չարենցին արժանի ազնիվ այրումով,- ավարտում է իր խոսքը Ա. Պարսամյանը: Հեղինակ՝  ԱնահիտՊարսամյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3141 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6344