«Ավանգարդ»   N 14 «Մեզ հետ ապրում է Չարենցը»

«Ավանգարդ» N 14 «Մեզ հետ ապրում է Չարենցը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Լ. Խ. Մանուկյան 3-րդ էջում ծանուցվում է , որ Հայաստանի արվեստի աշխատողների տան դահլիճում տեղի է ունեցել երեկո՝ նվիրված Չարենցի ծննդյան 80-ամյակին: Ներածական խոսքով հանդես է եկել Երևանի պետհամալսարանի հրատարակչության դիրեկտոր Գ.Անանյանը, նշել Չարենցի գրական հսկայական վաստակը: «Եղիշե Չարենցի ստեղծագործական ուղին» թեմայով զեկուցել է բանասիրական գիտ.-ի թեկնածու Ս.Աղաբեբյանը, աշխարհայացքի զարգացման ուղին: Չարենցի հետ հանդիպումների , ձեռագրերի պահպանության և դրանց հետ տարվող աշխատաքների մասին պատմել են գրականության և արվեստի թանգարանի ձեռագրատան վարիչ Գ.Ազնավուրյանը, նկարիչ Ռ.Ղազարյանը,բանահավաք Ա.Ավասյանը: Երեկոն կազմակերպել են «Գիտելիք» ըկերության Երեվանի քաղաքային կազմակերպությունը, լուսաշխի հանրապետական տունը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Արմենպրես¦ Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2145 647 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5234