«Ավանգարդ»   N 17  «Մազութի Համոն և մյուսները»

«Ավանգարդ» N 17 «Մազութի Համոն և մյուսները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Լ. Խ. Մանուկյան 4-րդ էջում « Ե.Չարենցի «Երկիր Նաիրին» Երևանի դրամատիկական թատրոնի բեմում» ենթավերնագրի տակ հոդվածագիրն անդրադառնում է բեմադրությանը առնչվող մանրամասների : Թատրոնի գլխ. ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը նրբորեն է վարվել Չարենցի գրական գործի հետ, չխաթարելով չարենցյան ոճն ու ոգին: Ասելիքի կենտրոնում պահել է Մազութի Համոյի կերպարը: Լ.Թուխիկյանի կերտած կերպարի բեմական նկարագիրը ճիշտ չարենցյան գույներով է: Հ.Հակոբյանը վերլուծում է բոլոր կերպարների դերակատարումները, նշում վրիպումները՝ կապված Էլիբեկյան եղբայրների (նկարիչ-ձևավորող) որոշ սայթաքումների հետ, հիմնավորում չհաջողված դերակատարումներին առնչվող ասելիքը: Վերջում փաստում է, որ մասնակի վրիպումներով հանդերձ, ներկայացումը հաստատում է Ե. Ղազանչյանի ստեղծագործական ինքնատիպ կենսունակությունը, վկայում թատրոնի ստեղծագործ խմբի վարպետության մասին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Հ.Հակոբյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2145 650 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա Հֆ5237