«Ավանգարդ»   N 6 «Չարենցի կերպարը հուշագրության մեջ»

«Ավանգարդ» N 6 «Չարենցի կերպարը հուշագրության մեջ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Լ. Խ. Մանուկյան 3-րդ էջում հոդվածագիրն անդրադառնում է հուշագրությանը, որը ինչ-որ չափով օգնում է ամբողջականացնելու Չարենցի կերպարը: Հուշերի մեջ կենդանանում է բանաստեղծը մարդկային հատկանիշներով մեջբերում է Ստ. Զորյանի հուշը ՝ Չարենցի «Դանթեական առասպել»-ի առնչությամբ: Նման վկայություններ ունեն Աբովը, Ալազանը, Միք. Մազմանյանը: Պ. Անտոկոլսկին գրում է Չարենցի հոգեկան տարիքի մասին.«Չարենցը գրականության մարդ էր՝ ոտից-գլուխ...»: Մահարին Չարենցի մասին գրել էր «Մեծ պոետի խիղճը երգող» տողը: Չարենցն ըմբոստանում է այս բնորոշման դեմ եվ ասում «Անհարմար է , ինչ մեծ, մեծը Թումանյանն է , Տերյանը...»: Հ.Կոջոյանը հիշում է , թե Չարենցն ինչքան լավ էր պատկերացնում իր «Գիրք ճանապարհի» ժողովածուի նկարազարդման խնդիրները եվ գրեթե տվել էր նկարազարդման նախագիծը: Ժ.Քալանթարյանը ներկայացնում է Արա Սարգսյանի, Մ.Սարյանի և այլոց հուշագրավ հուշերը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ժենյա Քալանթարյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2144 643 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5230