«Ավանգարդ» N16

«Ավանգարդ» N16

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում.Սաֆարյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» հոդվածն է, որը սկսվում է Չարենցի տողերով. «Բայց նա կգա, պոետը Մեծ...»: Հեղինակը նշում է, որ Ե.Չարենցի այս խոսքերը եթե երբևէ դառնան բնաբան-բնութագիր, ապա Պարույր Սևակին բնութագրելու և ներկայացնելու համար: Չարենցի այս ասույթի հասցեատերը Սևակն է: Չարենցը երազում էր գրական այնպիսի երևույթների մասին, որոնց իրականացման համար պետք էին նոր ժամնակներ: Չարենցի երազանքն իրականացնելու համար եկած պոետական սերնդի մեջ ամենանշանավորը եղավ Սևակը: Նա եկավ... առանց ուշանալու: Նա եկավ, երբ դեռ նոր էր բոլորել Չարենցի մահվան առաջին հնգամյակը: Նա ինքնահաստատման երկար ուղի պիտի անցներ՝ դառնալու բանաստեղծի երազած իսկական պոետը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1097 120 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2276