Ավանդական գլխի հարդարանքով կին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է երիտասարդ սիսիանցի կին: Նա ավանդական գլխի հարդարանքով է: Գլխին կապել է սպիտակ գույնի լաչակ, որի տակից երևում է ճակատկապին, քունքամասերում ունի գնդաձև, բոժոժանման արծաթյա զարդակախիկ, ծնոտը և բերանը ծածկված են սպիտակ գույնի շորով, որի ծայրը ամփոփված է սպիտակ լաչակի մեջ: Հագին ունի կրծքամասում կոկետկայով, մինչև գոտկամասը կոճակավոր, մանր ծալքերով զգեստ, գոտկատեղում կապած ունի արծաթյա գոտի: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9.2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք. Սիսիան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. I կես Բարձրություն (սմ)՝  12.5 Նվիրատու՝  Գրիշա Ավանեսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6146/4 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-398