«Ավանդների ուժը» /գրականագիտական հոդվածներ/

«Ավանդների ուժը» /գրականագիտական հոդվածներ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ավանդների ուժը Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրքի կազմը բաց դարչնագույնի եւ սպիտակի համադրությամբ է, տառերը՝ սեւ, սպիտակ եւ դարչնագույն: Ե.Չարենցի, Դ.Դեմիրճյանի, Ակ.Բակունցի, Պ.Սեւակի ստեղծագործության նյութով գրքում շոշափվում է սովետահայ գրականության պատմության ու տեսության հարցեր, շեշտվում է սովետահայ դասական ավանդների դերը գրականության զարգացման տեսանկյունից: Գիրքը բովանդակում է երկու բաժին՝ «Գեղարվեստական մտածողության հարցեր» եւ «Գրաքննադատական ստեղծագործություներ»: Առաջին բաժնի 40-61-79, 104-145 էջերը վերաբերում են Չարենցին: Երկրորդ բաժնի «Գրականագիտական ներդրում» եւ «Չարենցի կենսագրության հետքերով» հոդվածները նույնպես վերաբերում են Չարենցին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3858 528 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 6231