Ավետարանը իբրև մեր կյանքի հիմքը: (Կրճատված)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Աւետարանը իբրեւ մեր կեանքի հիմքը: (Կրճատուած) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գր. քահանայ Պետրով. Աւետարանը իբրեւ մեր կեանքի հիմքը (Կրճատուած). Թարգմ. Հ. Քէչեկեան. Տպագրուած է վաճառական Յունանեան եղբարց ծախքով. - Ս.- Պետերբուրգ, 1903, «Պուշկինեան արագատիպ» տպարան: Շապիկը մոխրահարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է կանաչ ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսի դարձերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է «Ազնուասիրտ ու բարեպաշտ Դանիէլ աղա Յունանեանի բարի յիշատակին» տպագիր նվիրագրով էջը: Կազմերեսները և էջերը խունացած են, կռնակը՝ թեթևակի մաշված: Հեղինակ՝  Պետրով Գր. Թարգմանիչ՝  Քեչեկյան Հ. Էջ՝  100 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/352